Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կալիֆոռնիայում սպանել են աստղաֆիզիկոս գիտնականին եւ նրա ընկերոջը. սպանության կասկածանքով ձերբակալվել է 27-ամյա տղամարդ

Կալիֆոռնիայում սպանել են աստղաֆիզիկոս գիտնականին եւ նրա ընկերոջը. սպանության կասկածանքով ձերբակալվել է 27-ամյա տղամարդ

13:26 | 22.08.2019 | Հասարակություն

Կալիֆոռնիայի համալսարանի 24-ամյա աստղաֆիզիկոս գիտնական Խոսե Ֆլորես Վելասկեսի  եւ նրա 24-ամյա ընկերոջ՝ Ալֆրեդո Կառերայի սպանության  կասկածանքով ձերբակալվել է  27-ամյա Չարլզ Ջոնսոնը, հաղորդում է Fox News-ը:

Վելասկեսին եւ Կառերային կրակել են անցյալ շաբաթ Լոս Անջելոսի փողոցում հանդիպումից հետո հրաժեշտ տալու պահին:

Վելասկեսը դոկտորական ատենախսություն էր գրում, իսկ Կառերան նրա մանկության ընկերն էր եւ պատրաստվում էր հայր դառնալ:

Ջոնսոնին նաեւ մեղադրանք է առաջադրվել տղամարդու կանխամտածված սպանության համար, որը կրակելու ժամանակ  իր մարմնով ծածկել է  իր երեխային:

Ոստիկանությունում հաղորդում են, որ կասկածյալը կապեր ուներ քրեական աշխարհի հետ, սակայան ոչ Վելասկեսը, ոչ Կառերան դրա հետ ոչ մի կապ չեն ունեցել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси