Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հաստատվեց զինծառայողների՝ բնակարան ձեռք բերելու պետական աջակցության ծրագիրը. Կանխավճարը կտա պետությունը

Հաստատվեց զինծառայողների՝ բնակարան ձեռք բերելու պետական աջակցության ծրագիրը. Կանխավճարը կտա պետությունը

13:18 | 22.08.2019 | Քաղաքականություն

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց հաստատել «Սպայական եւ ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու» պետական աջակցության նպատա¬կային ծրագրի նկարագրությունն ու պայմանները:

Հարցը ներկայացրեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով նշեց, որ ծրագրի համաձայն ամեն տարի ծրագրին կարող է մասնակից դառնալ 500  զինծառայող. «Ծրագիրը նախատեսում է առավելագույնը 28,5 մլն դրամի չափով հիփոթեքային վարկավորման հնարավորություն, որի սահմաններում գնման պայմանագրում նշված գումարի 10 տոկոսը որպես կանխավճար ֆինանսավորվում է պետության կողմից: Կառուցապատողից բնականար ձեռք բերելու դեպքում՝ վարկի տոկոսը կազմելու է 7 տոկոս, որի 3 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից, իսկ մնացած 4 տոկոսը հետ է վերադարձվում իր վճարած եկամտային հարկի հաշվին:

Երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան նակելի շենքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում եւս սուբսիդավորվում է 3 տոկոսային կետը, իսկ մնացածը վարկառուի միջոցների հաշվի է, երկրորդային շուկայի շրջանակներում: Անհրաժեշտ է լինելու նաեւ 20 տոկոսի չափով ապահովագրություն կամ դրա փոխարեն այլ բնակելի տարածքի գրավադրում»,-ասաց Տոնոյանը:

Նա նշեց, որ ամեն տարվա համար մասնակիցների ընտրությունը կատարվելու է վիճակահանությամբ, իսկ նախկինում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներն ունեն նախապատվության իրավունք:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում՝ պետւթյունը ֆինանսավորում է ամբողջ կանխավճարը (10 տոկոս) եւ սուբսիդավորում է տոկոսադրույքի 3 տոկոսը. «Բացի դրանից քանի որ եկամտահարկի վերադարձի խնդիր կա, դա էլ է պետությունը սուբսիդավորում: Արդյունքում տոկոսները զրոյանում են, անտոկոս վարկ է ստացվում»:

Նրա խոսքով, ընդհանուր ծրագրի արժեքը հաշվարկվել է 11 մլրդ դրամ, դրանից էլ հաշվարկվել է, որ կարող են ամեն տարի ծրագրում ընդգրկել 500 զինծառայողի: «Այդ թիվը կարող է աճել ու դառնալ ասենք 600, դա կախված կլինի նաեւ վարկերի մեծությունից»:

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նկատեց, որ իրենց համակարգում եւս այդպիսի ծրագրի կարիք կա, ինչին Փաշինյանը պատասխանեց. «Դուք էլ աշխատեք Կենտրոնական բանկի հետ եւ նման որոշում բերեք: Սխեման արդեն մաշկված է, մնում է ֆինանսավորման դետալները ճշտել եւ արագ այդ որոշումը կայացնել: Դա ճիշտ եւ արդարացի կլինի»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց. «ՊՆ-ն իր առաջնահերթությունների մեջ կարողանում է այս ֆինանսավորումը հատկացնել: Ստացվում է, որ զինծառայողներին հավասարեցված մնացած անձանց համար այս ծրագրի իրականացման տեսակետից ֆինանսավորման աղբյուրի լուծում առայժմ չունենք»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси