Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հնդկաստանի ֆինանսների նախկին նախարարը կալանավորվել է

Հնդկաստանի ֆինանսների նախկին նախարարը կալանավորվել է

12:27 | 22.08.2019 | Քաղաքականություն

Հնդկաստանի ֆինանսների նախկին նախարար Պալանիապան Չիդամբարամը կալանավորվել է կոռուպցիայի եւ փողերի լվացման մեղադրանքով, հայտնում է BBC News-ը: 

Առաջադրված մեղադրանքների հիման վրա քննվում են նրա ֆինանսների նախարար եղած ժամանակ կաշառքի դիմաց արտասահմանյան ներդրումների լվացման դեպքերը:

73-ամյա Չիդամբարամը հերքում է իրեն հասցեագրած մեղադրանքները:

Նա կալանավորվել է Հետաքննությունների կենտրոնական բյուրոյի կողմից եւ տարվել իր կողմնակիցների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմության ներկայությամբ:

Պալանիապան Չիդամբարամը հնդկական ընդդիմադիր «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցության առանցքային դեմքերից է եւ խորհրդարանի անդամ: Նա 1984 թվականից զբաղեցրել է նաեւ երկրի ՆԳ նախարարի պաշտոնը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси