Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տեխասում մահապատժի են ենթարկել 1998-ին համակուրսեցու բռնաբարության եւ սպանության համար մեղադրվող տղամարդուն

Տեխասում մահապատժի են ենթարկել 1998-ին համակուրսեցու բռնաբարության եւ սպանության համար մեղադրվող տղամարդուն

11:55 | 22.08.2019 | Հասարակություն

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի բնակիչ Լարիի Սվերնինգենը չորեքշաբթի մահապատժի է ենթարկվել մահացու ներարկման միջոցով, հաղորում է AFP-ն:

48-ամյա Սվերնինգենը մեղադրվել է 1998-ին իր 19-ամյա համակուրսեցու՝ Մելիսա Թրոթերի դաժան բռնաբարության եւ սպանության համար:

Տեխասի քրեական արդարադատության դեպարտամենտը հաստատել է Տեխաս նահանգում՝ Հանթսվիլլի բանտում տեղական ժամանակով  6:47-ին Սվերնինգենի մահը:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մեղադրյալը մինչեւ վերջ չի ընդունել հրեշավոր հանցագործության մեղքը:

Ուսանողուհին անհետացել է 1998 թվականի դեկտեմբերի 8-ին: Փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ աղջիկը նստել է Սվերնինգենի ավտոմեքենան:

Թրոթերի մարմինը հայտանբերվել է անհետացումից միայն մի քանի շաբաթ անց. աղջիկը դաժանաբար բռնաբարվել էր եւ խեղդամահ արվել իր զուգագուլպաներով: Զուգագուլպաների մնացած մասը հայտանբերվել էր Սվերնինգենի տանը:

Մեղադրյալի փաստաբանները պնդում էին, որ իրենց  պաշտպանյալն անմեղ է, քանի որ ոչ մի կենսաբանական հանցանշան, այդ թվում ԴՆԹ նմուշ չէր հայտնաբերվել, որը կվկայեր հանցագործությանը նրա մասնակցության մասին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси