Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կալիֆոռնիայում ոչ մեծ ուղևորատար ինքնաթիռ է այրվել

Կալիֆոռնիայում ոչ մեծ ուղևորատար ինքնաթիռ է այրվել

10:56 | 22.08.2019 | Հասարակություն

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում Cessna Citation ոչ մեծ ուղևորատար ինքնաթիռն այրվել է Օրովիլ քաղաքի օդանավակայանում թռիչքուղով ընթանալու ժամանակ: Այդ մասին հայտնել է Օրովիլ քաղաքի ոստիկանությունը:

Daily Mail-ի համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է 10 ուղևոր և 2 օդաչու: Նրանք կարողացել են արագ դուրս գալ այրվող օդանավից: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Օդանավի հիմնակմախքը գրեթե ամբողջությամբ այրվել է:

Դեպքի վայրում արված դրամատիկ կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է ինքնաթիռն այրվում՝ սև ծուխ արձակելով երկինք:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси