Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մարզչական փոփոխություններ` Հայաստանի Մ17 և Մ19 ֆուտբոլի հավաքականներում

Մարզչական փոփոխություններ` Հայաստանի Մ17 և Մ19 ֆուտբոլի հավաքականներում

18:53 | 20.08.2019 | Սպորտ

Հայաստանի Մ17 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է իսպանացի Ռուբեն Լեսկանոն: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Լեսկանոն ընդգրկված է ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի անձնակազմում. զբաղվում է Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի համակարգմամբ, դասախոսում է մարզչական ակադեմիական դասընթացում:

Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը։ Նրա գլխավորությամբ Հայաստանի Մ21 հավաքականը գրանցել է իր լավագույն արդյունքը՝ Եվրոպայի 2013թ․-ի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը (15 միավոր)։ Նազարյանն աշխատել է նաև ազգային հավաքականի մարզչական շտաբում։ Երկրի գլխավոր թիմում 1997-2007-ը անցկացրել է 23 խաղ, խփել 1 գոլ։

Օգոստոսի 21-ին և 23-ին Հայաստանի Մ-19 հավաքականը Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ կհանդիպի Լիբանանի ընտրանուն։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси