Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ոստիկանները գրպանահատի են բերման ենթարկել. Նա սրճարաններից մեկում քաղաքացու պայուսակից գողացել էր դրամապանակը

Ոստիկանները գրպանահատի են բերման ենթարկել. Նա սրճարաններից մեկում քաղաքացու պայուսակից գողացել էր դրամապանակը

17:57 | 19.08.2019 | Քաղաքականություն

Օգոստոսի 16-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ ժամեր առաջ Թումանյան փողոցի սրճարաններից մեկում ինչ-որ մեկը իր պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:

Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Որոնողական աշխատանքներին միացան նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ժամեր անց գողությունը բացահայտվեց: Ժամը 20:30-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով, քրեական հետախույզները Երեւանի Ֆրանսիայի հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Զավարյան փողոցի 31-ամյա մի բնակչի:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси