Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ճապոնիան քննարկում է ռազմական արբանյակների արձակման հնարավորությունը

Ճապոնիան քննարկում է ռազմական արբանյակների արձակման հնարավորությունը

17:50 | 19.08.2019 | Քաղաքականություն

Ճապոնիայի կառավարությունը ներկայումս քննարկում է արբանյակների արձակման հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում ոչնչացնել այլ երկրների ռազմական արբանյակները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Yomiuri թերթին:

Կառավարությունում աղբյուրի համաձայն՝  Ճապոնիայի իշխանությունները այդպիսի արբանյակների գործարկումը կարող են սկսել արդեն 2020-ի երկրորդ կեսին: Թերթը գրում է, որ համապատասխան որոշումը կապված է տիեզերքում ռազմական դիմակայության արագորեն աճող սպառնալիքի եւ այն փաստի հետ, որ Ռուսաստանն ու Չինաստանը, ըստ հրատարակության, արդեն սկել են մշակել  ռազմական մարտական արբանյակներ:

«Մեր արբանյակներն այժմ չունեն պաշտպանական հնարավորություններ», - թերթը մեջբերում է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցչին: Ներկայումս Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը գեոստացիոնար ուղեծրում ունեն իրենց սեփական արբանյակները, որոնք զբաղվում են տեղեկատվության հավաքմամբ եւ տվյալների փոխանցմամբ:

Yomiuri-ն նաեւ գրում է, որ ներկայումս Ճապոնիայում արդեն մշակվում են տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ են այլ արբանյակների էլեկտրոնիկան շարքից հանելու համար, ինչպես նաև սեփական արբանյակները նման հարձակումներից պաշտպանելու համար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси