Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բրիտանացին 16 օր անց մահացել է, երբ պարզել է անընդհատ հազի պատճառը

Բրիտանացին 16 օր անց մահացել է, երբ պարզել է անընդհատ հազի պատճառը

17:26 | 19.08.2019 | Հասարակություն

Բրիտանիայում տղամարդը պարզել է, որ իր անընդհատ հազի պատճառն աղիքի մահացու քաղցկեղն է: Այդ մասին հայտնում է «Daily Mirror»- ը:

Ինչպես նշվում է, 56-ամյա բրիտանացին, որն աշխատում էր որպես փականագործ, երկու ամիս տառապում էր անընդհատ հազից:

Պարզվել է, որ որոշ ժամանակ անց բժիշկները նրա մոտ ախտորոշել են աղիքի ուռուցք, որը շուտով անցել է թոքերին:

Բժիշկների կանխատեսումներով՝ տղամարդուն մոտ երեք շաբաթ  կյանք էր մնացել: Բրիտանացին մահացել է 16 օր անց, երբ իմացել է իր ախտորոշման մասին:

Ըստ նրա այրու՝ տղամարդը վարել է առողջ ապրելակերպ, չի ծխել և ալկոհոլ գրեթե չի օգտագործել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси