Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Միջադեպ ԱԺ-ի դիմաց՝ Ամուլսարի բնապահպանների ու ոստիկանների միջև. 6 ակտիվիստ բերման է ենթարկվել

Միջադեպ ԱԺ-ի դիմաց՝ Ամուլսարի բնապահպանների ու ոստիկանների միջև. 6 ակտիվիստ բերման է ենթարկվել

16:20 | 19.08.2019 | Հասարակություն

Ակտիվիստների փոխանցմամբ՝ ոստիկանները բերման են ենթարկել 5 ակտիվիստի: Նրանցից մեկը հայտնեց. «Միքայել Մարգարյան, Անի Խաչատրյան, Հարություն Սիմոնյան, Անի Հակոբջանյան և մի տղա, ում ինքնազգացողությունը վատ է: Անի Հակոբջանյանի հետ չենք կարողանում կապ հաստատել: Անի Խաչատրյանը նշեց, որ իր հետ ևս 4 հոգի է եղել մեքենայում: Անի Խաչատրյանն ասաց, որ բռնություն են կիրառել իրենց նկատմամբ: Հիմա մենք գնում ենք Սարյանի այգի, որտեղ կանցկացնենք հանրային քննարկում»:

Նշենք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից էլ Tert.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ Ազգային ժողովի բակից 6 քաղաքացի է բերվել ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով:

Տեսանյութը՝ tert.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси