Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բարսելոնայում կողոպտել են Աֆղանստանի դեսպանին

Բարսելոնայում կողոպտել են Աֆղանստանի դեսպանին

15:12 | 19.08.2019 | Հասարակություն

Բարսելոնայում մի խումբ կողոպտիչներ հարձակվել են Իսպանիայում Աֆղանստանի դեսպանի վրա, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը ՝ վկայակոչելով El Periodico-ին: Դիվանագետին գցել են գետնին եւ գողացել 17 հազար եվրո արժողությամբ Bulgary ձեռքի ժամացույցի ժամացույցը:

Հարձակումը տեղի է ունեցել անցյալ կիրակի  Լաետամնի փողոցում մոտավորապես 21:40-ին: Դեսպանը ոտքի վնասվածք է ստացել: Դեպքի մասին   նա հայտնել է ոստիկանությանը: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել, կասկածյլաներին որոնում են:

El Periodico-ն հիշեցրել է, որ հունիսին կողոպտիչը մոտոցիկլով հարձակվել էր  Հարավային Կորեայի բարձրաստիճան կին պաշտոնյայի վրա: Նա նրա ձեռքից խլել էր պայուսակը եւ հեռացել, կինը կորցրել էր հավասարակշռությունը, ընկել եւ հարվածել գլուխը: Մի քանի օր անց ստացված վնասվածքներից նա հիվանդանոցում մահացել էր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси