Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց նշել, թե ինչ արդյունք է եղել ջերմուկցիների հետ հանդիպման արդյունքում

Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց նշել, թե ինչ արդյունք է եղել ջերմուկցիների հետ հանդիպման արդյունքում

15:02 | 19.08.2019 | Քաղաքականություն

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ նախատեսված է հանդիպում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումն արդեն մեկնարկել է:

Վարչապետը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Մասնավորապես, հարցին, թե ինչ արդյունք է եղել ջերմուկցիների հետ հանդիպման արդյունքում, նա միայն ասաց «կներեք» եւ մտավ շենք:

Նշենք, որ այստեղ ժամանելուց առաջ վարչապետը Բաղրամյան 26-ում հանդիպում էր ունեցել ջերմուկցիների հետ եւ քննարկել Ամոփւլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси