Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հրդեհի պատճառով Կանարյան կղզիներից տարհանվել է ավելի քան 5 հազար մարդ

Հրդեհի պատճառով Կանարյան կղզիներից տարհանվել է ավելի քան 5 հազար մարդ

13:10 | 19.08.2019 | Հասարակություն

Շաբաթ սկսված բնական հրդեհի պատճառով ավելի քան 5 հազար մարդ տարհանվել է իսպանական Գրան Կանարիայից՝  Կանարյան արշիպելագի խոշորագույն կղզիներից մեկից, որը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կանարյան կղզիների ղեկավար Անպել Վիկտոր Տոռեսը նշել է, որ Գրան Կանարիա կզում «անհագ հրդեհ» է բռնկվել, որը շարունակվում  է՝ չենթարկվելով «զսպման կամ վերահսկման»:

Տոռեսի տվյալներով՝  հրդեհի մակերեսը արդեն հասել է 3400 հա: Կրակի տարածումն արդեն հանգեցրել է շրջաններում 20 ճանապարհների փակման, որտեղ մոլեգնում է կրակը: Իրավիճակը դժվարանում է ուժեղ քամու պատճառով:

Կանարյան կղզիների իշխանությունների հայտարարության համաձայն՝  կիրակի գիշերը կրակը մարելու աշխատանքներում ներգրավվել է 400 մարդ, երկուշաբթի առավոտյան կներգրավվի արդեն 700 մարդ: Նրանց կմիանա ավիատեխնիկայի 14 միավոր, այդ թվում 4 հիդրոինքնաթիռ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси