Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վլադիմիր Կարապետյանը մոտեցավ Բաղրամյան 26-ի մոտ բողոքող ցուցարարներին

Վլադիմիր Կարապետյանը մոտեցավ Բաղրամյան 26-ի մոտ բողոքող ցուցարարներին

12:54 | 19.08.2019 | Քաղաքականություն

Բաղրամյան 26-ի առջևհավաքված քաղաքացիները ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին բողոքեցին, որ ոստիկանության աշխատակիցները չեն թույլատրում Բաղրամյան 26-ի մոտ, այլ ասում են դիմացի մայթ տեղափոխվեք:

Վարչապետի խոսնակն ասաց, որ օրենքով այդպես է նախատեսված:

Հարցին, թե քանի բնապահպան է այս պահին մասնակցում Ամուլսարի հարցով վարչապետի մոտ ընթացող քննարկմանը:

«Ես դժվարանում եմ ասել, բայց կարծեմ մոտ 10 բնապահպան, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են մասնակցում: Կարծում եմ՝ անպայման մենք նյութը կտանք, ու դուք ամբողջությամբ կծանոթանաք վարչապետի խոսքին»,- ասաց նա` նշելով, որ լրատվամիջոցների մասնակցությունը նախապես նախատեսված չի եղել:

Նշենք, որ ակցիային զուգընթաց Ամուլսարի հարցով վարչապետի հետ հանդիպում է այս պահին ընթանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Այս պահին Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին հրավիրել է հանդիպման: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси