Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նովոսիբիրսկի մարզում ՃՏՊ հետեւանքով ՀՀ քաղաքացի է մահացել

Նովոսիբիրսկի մարզում ՃՏՊ հետեւանքով ՀՀ քաղաքացի է մահացել

12:22 | 19.08.2019 | Պատահարներ

Նովոսիբիրսկի մարզում ՃՏՊ հետեւանքով ՀՀ քաղաքացի է մահացել, եւս 8-ը վիրավորվել են:

Նովոսիբիրսկի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել կիրակի երեկոյան. մասնավոր միկրոավտոբուսը ուղուորություն էր կատարում Նովոսիբիրսկ -Կոչկի -Պավլոդար երթուղով:

Նովոսիբիրսկի մարզի Կարասուկսկի շրջանի ավտոճանապարհի 374-րդ կմ-ում վարորդը կորցրել է կառավարումը եւ ընկել խրամառվի մեջ: Վթարի արդյունքում տուժել է 9 մարդ: Մի կին ավելի ուշ մահացել է շտապօգնության մեքենայում:

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով տարածաշրջանային առողջապահության նախարարությանը, հաղորդում է, որ երեք տուժածները վերակենդանմացման բաժանմունքում են, բժիշկները նրանց վիճակը գնահատում են որպես կայուն ծանր:

Եվս հինգը տարբեր վնասվածքներով գտնվում են շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ ճշտված տվյալների՝ ՃՏՊ հետեւանքով տուժել է 8 մարդ, մի կին՝ ՀՀ քաղաքացի, մահացել է:

Ըստ շրջանի միացյալ հերթապահական-դիսպետչերական ծառայության՝ տուժողների թվում կան Ղրղզստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիներ:

Ոստիկանները  փաստի առթիվ նախաքննական ստուգում են սկսել, պարզվում են ճանապարհային վթարի հանգամանքներն ու պատճառները: Քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը: Ստուգման շրջանակում նշանակվել է ավտոտեխնիկական փորձաքննություն, որը թույլ կտա պարզել վթարի պատճառները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси