Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ցանկանում ենք մեր երեխաներին ժառանգել մաքուր Հայաստան. մի խումբ կանայք մանկասայլակներով ակցիա են իրականացնում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

Ցանկանում ենք մեր երեխաներին ժառանգել մաքուր Հայաստան. մի խումբ կանայք մանկասայլակներով ակցիա են իրականացնում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

11:29 | 19.08.2019 | Հասարակություն

Կասկադի հարակից տարածքում մի խումբ կանայք մանկասայլակներով ակցիա են իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Օրերս էլ Ջերմուկ քաղաքի տաքսիների կանգառի հրապարակում էին հավաքվել քաղաքի բնակիչները և սպասում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք վարչապետից ցանկանում էին ստանալ իրենց հարցերի պատասխանները: Վարչապետը ջերմուկցիներին օգոստոսի 19-ին հրավիրել էր Երևան՝ հանդիպման:

«Մենք ցանկանում ենք մեր երեխաներին ժառանգել մաքուր Հայաստան: Մեր երեխաներին դեռ փոքր տարիքից ցանկանում ենք սովորեցնել տեր կանգնել սեփական իրավունքներին: Մենք այսօր գնալու ենք նաև Բաղրամյան 26, որտեղ տեղի կունենա վարչապետի և ջերմուկցիների հանդիպումը, ցանկանում ենք մեր զորակցությունը հայտնել նրանց»,-լրագրողների հետ զրույցում ասաց մանկասայլակներով ակցիայի մասնակիցներից մեկը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси