Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ողջաբերդ գյուղի մոտ այրվում է 14 հա խոտածածկ տարածք

Ողջաբերդ գյուղի մոտ այրվում է 14 հա խոտածածկ տարածք

10:12 | 19.08.2019 | Հասարակություն

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 17:33-ին  ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբը:

Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է 14 հա խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:16-ին։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси