Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նեյմարը մարզվել է ՊՍԺ-ի ընդհանուր խմբում (ֆոտո)

Նեյմարը մարզվել է ՊՍԺ-ի ընդհանուր խմբում (ֆոտո)

19:00 | 17.08.2019 | Սպորտ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարն օգոստոսի 17-ին վերսկսել է մարզումներն ակումբի ընդհանուր խմբի կազմում:

The Sun-ի հաղորդմամբ՝ 27-ամյա հարձակվողը լիարժեք մարզում է անցկացրել, սակայն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի որոշմամբ՝ չի մասնակցի Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Տուլուզի» հետ խաղին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը չի մարզվի թիմի ընդհանուր խմբում մինչև հստակություն չլինի հարձակվողի ապագայի վերաբերյալ:

Նեյմարի տեղափոխությամբ հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси