Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ավտովթար` Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

Ավտովթար` Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

18:16 | 17.08.2019 | Պատահարներ

Օգոստոսի 17-ին, ժամը 08։54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Suzuki» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ղ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Վերոնիկա Դ.-ն (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси