Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Զվարթնոց օդանավակայանում հեռախոս գողացած կինը հայտնաբերվել է

Զվարթնոց օդանավակայանում հեռախոս գողացած կինը հայտնաբերվել է

18:09 | 17.08.2019 | Հասարակություն

Օգոստոսի 16-ին ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի կին օդանավակայանի մեկնման սրահի զուգարանից գողացել է «Այֆոն XR» բջջային հեռախոս:

Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գողությունը կատարելու կասկածանքով կինը հրավիրվեց գծային բաժին:

Նա բացատրական աշխատանքի շնորհիվ տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել բջջային հեռախոսը: Տուժողը հայտնաբերվել է: Հեռախոսը վերադարձվել է տիրոջը, որն էլ հրաժարվել է հաղորդում տալ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси