Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պորոշենկոն նախագահության ընթացքում առնվազն ութ միլիարդ դոլար է դուրս բերել Ուկրաինայից. ամերիկացի գործարար

Պորոշենկոն նախագահության ընթացքում առնվազն ութ միլիարդ դոլար է դուրս բերել Ուկրաինայից. ամերիկացի գործարար

18:03 | 17.08.2019 | Քաղաքականություն

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի գործարար, միլիարդատեր Սեմ Քիսլինը Страна.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Պյոտր Պորոշենկոն նախագահության հինգ տարիների ընթացքում երկրից դուրս է բերել առնվազն ութ միլիարդ դոլար։

Գործարարը Պորոշենկոյին և Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյին անվանել է կոռուպցիոներներ, որոնք մտածում էին միայն «իրենց գրպանները լցնելու մասին և շատ փողեր են գողացել»:

«Պորոշենկոն նախագահության ընթացքում առնվազն ութ միլիարդ դոլար է դուրս բերել Ուկրաինայից։ Միայն ինձ հայտնի փաստերով «Центрэнерго» պետական ընկերության միջոցով 700-ից 800 մլն դոլար է դուրս բերվել»,- հայտնել է Սեմ Քիսլինը

Գործարարը նաև պատմել է, որ ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին ղեկավարի նկատմամբ մի քանի քրեական գործ են հարուցել, որոնցից մեկը վերաբերում է Արժույթի միջազգային հիմնադրամից Կիևին մեկ միլիարդ դոլարի չափով միջոցների հնարավոր դուրսբերմանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Պորոշենկոյի պաշտոնավարման ընթացքում Կիսլինին արգելել են մուտք գործել Ուկրաինա, երբ նա հայտնել է նախկին նախագահի կոռուպցիոն սխեմաների մասին: Այս շաբաթ նա ժամանել է Ուկրաինա, որպեսզի «հանդիպում ունենա երկրի նոր ղեկավարության հետ»։

Ավելի վաղ Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն 11 գործ էր հարուցել Պորոշենկոյի դեմ, որոնցից 3-ում նախկին նախագահը հանդես է գալիս որպես վկա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси