
23-ամյա երիտասարդի մոտից հայտնաբերվել է «Բայկալ» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված
17:07 | 17.08.2019 | Հասարակություն
«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 16-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները զենք, զինամթերք կրելու եւ պահելու կասկածանքով Չարենցի փողոցի 1 հասցեի մոտից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 23-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանությունից հայտնում են, որ նրա մոտից հայտնաբերվել է «Բայկալ» տիպի գազային ատրճանակ իր պահունակով՝ լիցքավորված 3 գնդիկներով:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: