Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Չարը խափանվեց». Փաշինյանը չկարողացավ բացել խնձորի չիպսի տուփը, այն պատռվեց ու թափվեց գետնին

«Չարը խափանվեց». Փաշինյանը չկարողացավ բացել խնձորի չիպսի տուփը, այն պատռվեց ու թափվեց գետնին

15:52 | 17.08.2019 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում շրջայց կատարեց տեղում կազմակերպված տաղավարներում, որտեղ ծանոթացավ հայ արտադրողների ներկայացրած արտադրանքին:

Հայկական արտադրության չրերին ծանոթանալիս Նիկոլ Փաշինյանը փորձեց բացել խնձորի չիպսի տուփը, սակայն տուփը պատռվեց, եւ չիպսերը թափվեցին գետնին:

«Չարը խափանվեց»,- կատակեց վարչապետը, իսկ երբ տաղավարի մոտ կանգնած կինը տվեց հեշտ բաղվող տուփը, Փաշինյանը ծիծաղելով ասաց. «Ծանոթներին հեշտ բացվող տարբերակն եք տալիս»:

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси