Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ ոստիկանությունը փրկել է տանն ապօրինի պահվող մի ամբողջ կենդանաբանական այգի

ԱՄՆ ոստիկանությունը փրկել է տանն ապօրինի պահվող մի ամբողջ կենդանաբանական այգի

15:40 | 17.08.2019 | Հասարակություն

ԱՄՆ իշխանությունները փրկել են ավելի քան 300 ոզնու, երկու կենգուրուի, մեկ սիրամարգի, մեկ մեծ պիթոնի եւ այլ կենդանիների, որոնք ապօրինի պահվել են ԱՄՆ հյուսիսարեւելյան Միչիգան նահանգում գտնվող  տանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Տանն ապօրինի պահվող էկզոտիկ կենդանիների մասին Ռոմյուլուս քաղաքի ոստիկանությանը տեղեկացրել  է «գիտակից քաղաքացին»: Դրանից հետո Կենդանների վերահսկման բաժնի ծառայողները եւ ոստիկանները քաղաքի շենքերից մեկում խուզարկություն են անցկացրել եւ հայտնաբերել կենդանիներին:

«Այնտեղ 300 ոզնի կար, 6 ճագար՝ ֆլանդր ցեղատեսակի, 3 խոշոր իգուանա, 2 կենգուրու, սիրամարգ, բեւեռաղվես եւ իսկապես մեծ օձ… 16 ֆուտ (մոտ 5 մետր)  երկարությամբ եւ 200 ֆունտ քաշով (մոտ 90 կգ) պիթոն», - Facebook-ում հայտնել է քաղաքի ոստիկանությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси