Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ֆրանսիայում 13 մարդ է տուժել լողափում հրավառության ժամանակ տեղի ունեցած պայթյունից

Ֆրանսիայում 13 մարդ է տուժել լողափում հրավառության ժամանակ տեղի ունեցած պայթյունից

13:41 | 17.08.2019 | Հասարակություն

Ֆրանսիայի հարավում 13 մարդ է տուժել լողափում հրավառության ժամանակ տեղի ունեցած պայթյունից: Այս մասին հաղորդում է France Bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով Կոլիուրի քաղաքապետին: 

Հաղորդվում է, որ հրավառությունը տեղի է ունեցել լույս շաբաթ՝ Կոլիուրի Բորամար լողափի տարածքում:

Տուժածներից 3-ը հոսպիտալացվել են, նրանցից երկուսը լուրջ այրվածքներ են ստացել: Դեպքի վայրում ևս 7 մարդու բուժօգնություն է ցուցաբերվել։

Հաղորդվում է, որ պայթյունի պատճառները պարզելու համար հետաքննություն է անցկացվում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси