Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քարանձավային արջերը ոչնչացել են նախնադարյան մարդու պատճառով. հետազոտություն

Քարանձավային արջերը ոչնչացել են նախնադարյան մարդու պատճառով. հետազոտություն

13:32 | 17.08.2019 | Հասարակություն

ԴՆԹ նոր հետազոտությունների համաձայն՝ Եվրոպայում քարանձավային արջերը մոտ 24 հազար տարի առաջ ոչնչացել են նախնադարյան մարդու պատճառով, հայտնում է Independent-ը: 

Scientific Reports պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ արջերի պոպուլյացիայի կտրուկ նվազումը սկսվել է մոտ 40 հազար տարի առաջ: Այս գործընթացը համընկել է Եվրոպայում անատոմիապես ժամանակակից մարդկանց հայտնվելու հետ եւ նախորդել է կլիմայի սառելուն:

Հետազոտողների խումբը՝ Ցյուրիխի եւ Տյուբինգենի համալսարանների գիտնականներ Վերենա Շունմանի եւ Հերվ Բոշերենի ղեկավարությամբ վերականգնել են քարանձավային արջերի ոսկորներից 59 միտոքոնդրիալ գենոմներ:

Նմուշները վերցվել են Շվեյցարիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Սերբիայի 14 տեղանքներից:

Այնուհետեւ գիտնականները ստացված գենոմները համեմատել են նախորդ 64 միտոքոնդրիալ գենոմների հետ՝ պարզելու համար, թե քարանձավային արջերի տարբեր պոպուլյացիաներ ինչպիսի տեղանքներում են ապրել եւ ուշ պլեյստոցենի շրջանում (ներառում է վերջին սառցե ցիկլը) ինչպիսին է եղել նրանց միգրացիան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси