Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շանհայում տղամարդը 3 ժամ տոննաներով աղբ է փորփրել համերգի տոմսերը որոնելով

Շանհայում տղամարդը 3 ժամ տոննաներով աղբ է փորփրել համերգի տոմսերը որոնելով

11:19 | 17.08.2019 | Հասարակություն

Շանհայում տղամարդը 3 ժամ տոննաներով աղբ է փորփրել, որ օգնի կնոջը գտնել հանրաճանաչ երգիչ Ուիլբեր Պանի համերգի տոմսերը, փոխանցում է Asia One-ը: 

Տղամարդու կինը տոմսերը փոստով է ստացել: Կարծելով, թե դա գովազդ է, նամակը գցել է աղբամանը: Կինն իր սխալը հասկացել է միայն հաջորդ օրը:

Շանհայում աղբը ըստ կարգերի է տեսակավորվում. այն կարող է լինել չոր, խոնավ եւ կրկնակի օգտագործման համար պիտանի: Աղբը սովորաբար կուտակվում է 2-3 օր, մինչ այն հավաքելու համար գալիս են համապատասխան կոմունալ ծառայությունից:

Կնոջ ամուսինը ծառայության աշխատակիցների հետ միասին, այնուամենայնիվ, կարողացել է գտնել տոմսերը՝ փորփրելով 3 տոննա աղբը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси