Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Աթամբաևի կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել

Աթամբաևի կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել

19:00 | 16.08.2019 | Հասարակություն

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կինը՝ Ռաիսան,  հայտնել է, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել,  հաղորդում է 24.kg-ն:

«Լինելով առաջին տիկին, ես աշխատել եմ, որպեսզի ոչ մի հարցին  չմիջամտեմ: Այսօր ես իմացա, որ նաեւ իմ դեմ է քրեական գործ հարուցվել», — ասել է նա:

Աթամբաեւի կնոջ դեմ ցուցմունք  է տվել նախագահի աշխատակազմի  դատական բարեփոխման եւ օրինականության  բաժնի նախկին վարիչ Մանաս Արաբաեւը: Նա նշել է, որ նախկին նախագահի կինը միջամտել է «ԲԼՍ» շինարարական ընկերության   գործով դատական գործընթացին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси