Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ամուլսարի ծրագիրը էկոլոգիական աղետ է Հայաստանի համար. Ջերմուկի հանրահավաքի մասնակից

Ամուլսարի ծրագիրը էկոլոգիական աղետ է Հայաստանի համար. Ջերմուկի հանրահավաքի մասնակից

18:53 | 16.08.2019 | Հասարակություն

Ամուլսարի ծրագիրը էկոլոգիական աղետ է Հայաստանի համար:

Այս մասին Ջերմուկում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Ջերմուկի բնակիչը՝ նշելով, որ Ամուլսարի ծրագրում նախատեսում են 1000 տոննա ցիանիտ օգտագործել, նատրիումի ծիանիտը, որի 1 գրամը կարող է մարդուն սպանել, նրանք օգտագործում են 1000 տոննա և դա սփռելու են 134 հա տարածքի վրա, որտեղ պետք է փռվի աղացված հանաքարը, և այդքանից հետո ասում են՝ վնաս, աղետ գոյություն չունի:

Բնակչի խոսքով՝ ըստ փաստաթղթերի՝ ասվում է, որ այդ մշակումները տեղի են ունելու մեկ փակ տարածքում, բայց իրականում այդպես չէ:

«Դա էկոլոգիական մեծ աղետ կարող է առաջացնել Վայոց Ձորի, Սյունիքի ու Սևանի համար»,-ասաց հանրահավաքի մասնակիցը՝  հավելելով, որ եթե թույլ տան հանքի շահագործումը, ապա ապագա սերունդն իրենց չի ների, Ջերմուկը ավան չի դառնալու:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:   

Տեսանյութը՝ tert.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси