Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ջերմուկում բողոքի ցույց է սկսվում Ամուլսարի շահագործման դեմ (ուղիղ)

Ջերմուկում բողոքի ցույց է սկսվում Ամուլսարի շահագործման դեմ (ուղիղ)

18:02 | 16.08.2019 | Հասարակություն

Ջերմուկում բողոքի ցույց է սկսվում Ամուլսարի շահագործման դեմ:

Նախօրեին բողոքի համանման ցույց էր անցկացվել Հայաստանի կառավարության շենքի դիմաց: Ցույցի մասնակիցները  հանդիպում էին պահանջել երկրի վարչապետի հետ, սակայն Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով իր զբաղվածությունը, ցուցարարներին չէր ընդունել: Ճիշտ է, խոստացել էր դա անել առաջիկա օրերին:

Մեկ օր առաջ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված տվյալները դիտավորյալ թաքցնելու գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը մամուլի ասուլիսում հայտնել էր փորձաքննության արդյունքների մասին: Նրա խոսքով՝  Ամուլսարի հանքավայրի մշակման հնարավոր ազդեցության փորձաքննության արդյունքները վկայում են, որ ծրագրի տարածքի եւ Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջեւ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Քննության ընթացքում տվյալներ չեն ստացվել հանքավայրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վնասի մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու մասին:

Սակայն հանքավայրի շահագործման հակառակորդները հիշեցնում են, որ փորձաքննությունն անցկացվել է շահագրիռ կողմի՝ հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության տրամադրած տվյալների հիման վրա: Ավելին՝ Յուրա Իվանյանը ընդհանրապես ներկայացրել է փորձաքննության խեղաթյուրված տվյալներ: Բնապահպաններն ընդգծում են, որ հանքավայրի շահագործումը կարող է ոչնչացնել ոչ միայն Ջերմուկ հանգստավայրը կամ նույնիսկ Սեւանը, այլեւ դառնալ տարածաշրջանային էկոլոգիական աղետի պատճառ:

Ջերմուկում հանրահավաքը նախ նախատեսված էր ժամը 14-ին, այնուհետեւ հետաձգվեց 17-ին: Առայժմ հանրահավաքի անցկացման վայրում Ամուլսարի փոքրաթիվ հակառակորդներ են հավաքվել, բողոքի ցույցի մասնակիցներին զբաղեցնում է բարձր երաժշտությունը:

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси