Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ոստիկանությունը քրեական հեղինակության է բերման ենթարկել

Ոստիկանությունը քրեական հեղինակության է բերման ենթարկել

17:54 | 16.08.2019 | Քաղաքականություն

Օգոստոսի 15-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Կենտրոնական բաժնի եւ ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեց քրեական աշխարհում, այսպես ասած, հեղինակություն վայելող 49-ամյա Երեւանի մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 մլ սպիտակ գույնի հեղուկով ներարկիչ, մոտ 2 գրամ ափիոն թմրամիջոցի նմանվող զանգված եւ մոխրացված հետքերով կաթուցիչ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси