Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել

Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել

17:00 | 16.08.2019 | Հասարակություն

«Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից օգոստոսի 15-ին հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 23:30-ին, իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2017 թ.ծնված Հ. Ա-ն՝ դեղորայքային թունավորմամբ:  

Այս մասին տեղեկացանք Արցախի Հանրապետության ոստիկանության կայքից:

Ոստիկանության ծառայողը պարզել է, որ Հ. Ա-ն թունավորումը ստացել է օգոստոսի 15-ին ժամը 22:00-ի սահմաններում, իրենց տանը մոր՝ 1994 թ.ծնված Լ. Ա-ի կողմից «Սուպրաստին» դեղամիջոցի փոխարեն շփոթմամբ «Էգլոնիլ» տեսակի կես դեղահաբ խմեցնելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси