Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հրապարակվել են եգիպտացորենի դաշտում А321 օդանավի վթարային վայրէջքի կադրերը

Հրապարակվել են եգիպտացորենի դաշտում А321 օդանավի վթարային վայրէջքի կադրերը

15:33 | 15.08.2019 | Հասարակություն

Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքը հրապարակել է ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում այսօր առավոտյան А321 օդանավի վթարային վայրէջքի կադրերը: 

Տեսանյութում լսվում են վայրէջքի պահին օդանավի ուղևորների ձայները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ եգիպտացորենի դաշտում այսօր առավոտյան վթարային վայրէջք կատարած А321 օդանավում հայեր են եղել:

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավն այսօր առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո: 

Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: Շարժիչներից մեկը սկսել է այրվել:

Օդանավի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանի թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա: Օդանավը վայրէջք է կատարել հավաքված շասսիով:

Ուղևորները տարհանվել են փչովի թեքահարթակներով:

Վթարային վայրէջքի հետևանքով տուժել է 23 մարդ, այդ թվում՝ երեխաներ, բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Լուրջ վնասվածքներ չկան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси