Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բերձորում քաղաքացին վնասվածք է ստացել «Կամազ»-ի անիվը նորոգելիս

Բերձորում քաղաքացին վնասվածք է ստացել «Կամազ»-ի անիվը նորոգելիս

15:21 | 15.08.2019 | Հասարակություն

Ս.թ.օգոստոսի 13-ին Բերձոր քաղաքի բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 10:15-ին ձախ բազկի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել Բերձոր քաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Հ. Խ-ն:

ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողը պարզել է, որ Հ. Խ-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում Բերձոր քաղաքի վարչական տարածքում տեղակայված «Քաշաթաղի Ջրամատակարարում» ՓԲ ընկերության տարծքում իրեն ամրակցված «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի անվադողը վերանորոգելու ընթացքում, անվահեծի երկաթե օղակը տեղից դուրս թռչելու և հարվածելու հետևանքով։

Հ. Խ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси