Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Toyota Camry-ն Գորիսի Տեղ գյուղի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել բետոնե սյանը և կողաշրջվել

Toyota Camry-ն Գորիսի Տեղ գյուղի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել բետոնե սյանը և կողաշրջվել

13:46 | 15.08.2019 | Պատահարներ

Օգոստոսի 15-ին, ժամը 09:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս քաղաքից Տեղ գյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Toyota Camry մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուշեղ Հ.) Գորիս քաղաքից Տեղ գյուղ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե սյանը և կողաշրջվել: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել և տեղափոխել ճանապարհի երթևեկելի հատված:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси