Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Զելենսկին պահել է իր խոստումը և հրաժարվել բիզնեսից

Զելենսկին պահել է իր խոստումը և հրաժարվել բիզնեսից

11:42 | 14.08.2019 | Քաղաքականություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 10 ընկերությունում իր բաժնեմասերը փոխանցել է իր գործընկերներին ու ընկերներին, գրում է lenta.ru-ն: 

Հաղորդվում է, որ Զելենսկին պահպանել է միայն «Ծիծաղի լիգա» երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունում իր մասնաբաժինը:

Նախագահական ժամկետի ավարտից հետո դրանք կվերադարձվեն Զելենսկիին:

Իր բաժնեմասերը նախագահը փոխանցել է Թիմուր Մինդիչին, Բորիս Շեֆիրին և նրա եղբայր Սերգեյին, որը նշանակվել է պետության ղեկավարի խորհրդական:

Հուլիսին Սերգեյ Շեֆիրը հայտարարել էր, որ Զելենսկին կինոբիզնես կվերադառնա նախագահական ժամկետի ավարտից հետո: 

Աղբյուրի տեղեկություններով՝ կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրության ութ ընկերությունում, «Квартал 95» հեռուստահաղորդումներում մասնաբաժիններն անցել են նրա գործընկեր Սերգեյ Շեֆիրին, որը դարձել է նախագահի առաջին օգնականը: Եվս երկու ընկերություններում մասնաբաժինները փոխանցվել են Սերգեյ Շեֆիրի ավագ եղբորը՝ Բորիս Շեֆիրին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси