Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պակիստանը խնդրել է շտապ ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնել Հնդկաստանի գործողությունների պատճառով

Պակիստանը խնդրել է շտապ ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնել Հնդկաստանի գործողությունների պատճառով

10:10 | 14.08.2019 | Քաղաքականություն

Պակիստանի ԱԳ նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին ՄԱԿ-ին նամակ է հասցեագրել՝ խնդրելով գումարել Անվտանգության խորհրդի շտապ նիստ՝ պայմանավորված Ջամու եւ Քաշմիրին առնչվող Հնդկաստանի գործողություններով:

«Ես կցանկանայի խնդրել Անվտանգության խորհրդի շտապ նիստ անցկացնելու մասին՝ օրակարգում «հնդկա-պակիստանյան հարց» կետով, որպեսզի քննարկվի Հնդկաստանի վերջերս իրականացրած գործողությունների հետեւանքով առաջացած իրավիճակը, որոնք սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը եւ սասանում են Ջամու եւ Քաշմիրի միջազգայնորեն ճանաչված վիճելի կարգավիճակը»,- նշված է նամակում, որի պատճենը «ՌԻԱ Նովոստի»-ի տրամադրության տակ է: 

Պակիստանի ԱԳ նախարարի խոսքով՝ Հնդկաստանը միակողմանի կարգով  ձգտում է փոխել այս տարածքի ժողովրդագրական կառուցվածքը, խախտում է Քաշմիրի ժողովրդի հիմնական իրավունքները՝ ներառյալ նրանց ինքնորոշման անքակտելի իրավունքը:

Քուրեշին նաեւ խնդրել է, որպեսզի ԱԽ նիստին թույլ տան մասնակցել Պակիստանի կառավարության ներկայացուցչին:

Օգոստոսի 5-ին Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթհ Քովինդը հրաման էր ստորագրել Ջամու եւ Քաշմիրի հատուկ կարգավիճակի չեղարկման մասին, որն ամրագրված է երկրի հիմնական օրենքի 370-րդ հոդվածով: Ըստ դաշնային կառավարության նախաձեռնության՝ դրա տեղում կստեղծվեն 2 միութենական տարածքներ, որոնք ավելի քիչ իրավունքներ կունենան, քան նահանգը: Այս նախաձեռնությունը հաջորդ օրը ստացել էր խորհրդարանի հավանությունը:

Հարեւան Պակիստանը, որն ավանդաբար հանդես է գալիս Հնդկաստանի մուսուլման փոքրամասնության աջակցությամբ, որը բնակվում է Քաշմիրում, վճռականորեն հանդես էր եկել այս քայլի դեմ: Երկրի վարչապետ Իմրան Խանը կարգադրել էր հատուկ կոմիտե ստեղծել Ջամու եւ Քաշմիրի վերաբերյալ Հնդկաստանի որոշմանը իրավական, քաղաքական եւ դիվանագիտական պատասխան մշակելու համար: Իսլամաբադը հայտարարել էր Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցման, երկկողմանի առեւտրի դադարեցման եւ այդ երկրի հետ մի շարք պայմանավորվածությունների վերանայման մասին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси