Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Յանդեքս տաքսի»-ն մեկնաբանել է տաքսու մեջ կորցրած հեռախոսի դեպքի մասին NEWS.am-ի հրապարակումը

«Յանդեքս տաքսի»-ն մեկնաբանել է տաքսու մեջ կորցրած հեռախոսի դեպքի մասին NEWS.am-ի հրապարակումը

18:34 | 13.08.2019 | Հասարակություն

«Յանդեքս տաքսի»-ն մեկնաբանել է տաքսու մեջ կորցրած հեռախոսի դեպքի մասին NEWS.am-ի հրապարակումը:

Հայաստանում «Յանդեքս տաքսի»-ի տարածքային կազմակերպության տնօրեն Ավետիս Գասպարյանը դեպքի առնչությամբ հայտնել է ընկերության տեսակետը.

«Ուրախ ենք, որ մեր աշխատակիցների շնորհիվ սմարթֆոնը հայտնաբերվել է: Սակայն Հայաստանում «Յանդեքս տաքսի»-ի քոլ ցենտրը, ինչպես եւ այլ երկրներում, հեռախոսով ընդունում է միայն մեքենաների պատվերներ եւ չունի այնպիսի գործիքներ, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ լուծել տվյալ խնդիրը: Այդ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս օգտատերերին դիմել աջակցության ծառայություն հավելվածի կամ էլեկտրոնային հասցեի օգնությամբ, որը միացված է հաշվին: «Յանդեքս տաքսի»-ի հաշվին միացված էլեկտրոնային հասցեն շատ է օգնում այն դեպքերում, երբ սմարթֆոնը մոռանում են տաքսու մեջ: Նախքան վարորդի մասին տեղեկություն փոխանցելը կամ նրա հետ կապ հաստատելն անհրաժեշտ է նույնականացնել օգտատիրոջն ու հաստատել, որ անձնական տվյալները չեն պատկանում այլ անձի: «Յանդեքս տաքսի» հավելվածի օգտագործման համար անհրաժեշտ է միայն հեռախոսահամարը: Համապատասխանաբար, եթե դուք կորցրել եք սմարթֆոնը, պա կապի միջոցը հասանելի չէ: Այդ դեպքում անհրաժեշտ է գրել հասցեին (արագ միջոցը) կամ վերականգնել SIM-քարտն ու դիմել մեզ հավելվածի միջոցով  (շատ ժամանակ կպահանջի)»:

Հիշեցնենք, որ նյութում նկարագրված է դեպքը, երբ կինը 2 երեխաների հետ նստել էր տաքսի, տաքսու մեջ մոռացել էր սմարթֆոնն ու չէր կարողացել օգտագործել էլեկտրոնային փոստը: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси