Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տիգրան Ավինյանն ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպանին

Տիգրան Ավինյանն ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպանին

17:07 | 13.08.2019 | Քաղաքականություն

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ օգոստոսի 13-ին ընդունել է Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին: Այս մասին հայտնում են փոխվարչապետ գրասենյակից։

Փոխվարչապետը շնորհավորել է վերջինիս առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ հավելելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ռումինիայի հետ փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված փոխգործակցությանը:

Կորնել Իոնեսկուն նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացման համար։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են անցած տարի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճը: Միաժամանակ նշվել է, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա է զգալի ներուժ եւ անհրաժեշտ է ակտիվ աշխատանքներ տանել այն իրացնելու համար: Այս համատեքստում կարեւորվել է հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:

Կողմերն առանձին անդրադարձ են կատարել համեմատաբար վերջերս բացված Երեւան-Բուխարեստ ուղիղ չվերթին, որը մեծ դեր կարող է խաղալ գործարար կապերի եւ զբոսաշրջության ակտիվացման գործում:

Զրուցակիցներն ընդգծել են Ռումինիայի հայ համայնքի ունեցած դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси