Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
300 բնակիչ ունեցող լեհական գյուղում գրեթե 10 տարի է՝ տղա երեխա չի ծնվել

300 բնակիչ ունեցող լեհական գյուղում գրեթե 10 տարի է՝ տղա երեխա չի ծնվել

16:47 | 13.08.2019 | Հասարակություն

Լեհական Ցիշեկ շրջանի ղեկավար Ռայմունդ Ֆրիշկոն, որի մեջ է մտնում Միեժչե-Օդրժանսկե փոքրիկ գյուղը, խոստացել է անակնկալ նվեր մատուցել այն զույգին, որը տղա երեխա լույս աշխարհ կբերի գյուղի համար: Նշվում է, որ այս փոքրիկ գյուղում գրեթե 10 տարի է՝ միայն աղջիկներ են ծնվում, գրում է New York Times-ը:

Վերջերս New York Times-ին տված հարցազրույցում Ֆրիշկոն հայտնել է, որ մտադիր է գյուղի փողոցներից և կաղնու ծառերից մեկն անվանակոչել երկար սպասված տղա երեխայի պատվին:

Միեժչե-Օդրժանսկե գյուղի ղեկավարության համաձայն՝ 300 բնակիչ ունեցող գյուղում 2010 թվականից ի վեր տղա երեխա չի ծնվել:

«Ամուսնացա տեղացի աղջկա հետ ու հիմա երկու աղջիկ ունեմ»,- կատակել է տեղական (հիմնականում կանանց) կամավոր հրշեջ թիմի ղեկավար Տոմաշ Գոլաշը՝ հավելելով, որ շատ է ցանկանում տղա երեխա ունենալ, սակայն դա անիրատեսական է թվում:

«Հարևանս նույնպես փորձեց, բայց կրկին երկու աղջիկ ունի: Այստեղ կանայք դադարել են տղա երեխա ծնել»,- ասել է նա:

Գյուղի կանայք մտահոգված են, որ գյուղատնտեսական աշխատանքներում, աշխատուժի բացակայության պայմաններում, կարող են ներգրավվել հենց իրենք:

Գյուղում տղաների ծնելիության աննախադեպ ցածր տոկոսն առաջացրել է նաև գիտնականների հետաքրքրությունը, որոնք առաջարկել են հետազոտություններ կատարել բացառիկ իրավիճակի ուսումնասիրման համար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси