Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայկ Մարությանը պրոֆեսիոնալ դերասան է, վարչապետն էլ է հասկացել՝ հնարավոր է քաղաքապետը խաբում է․ Ռուսլան Բաղդասարյան

Հայկ Մարությանը պրոֆեսիոնալ դերասան է, վարչապետն էլ է հասկացել՝ հնարավոր է քաղաքապետը խաբում է․ Ռուսլան Բաղդասարյան

16:36 | 13.08.2019 | Քաղաքականություն

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքային հանդիպմանը՝ ուղիղ եթերում։

Ռուսլան Բաղդասարյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հավատացնում եմ բոլորին ՝ Հայկ Մարությանը պրոֆեսիոնալ դերասան է ,և վարչապետի հետ ուղիղ եթերի ժամանակ մի բան նկատեցի. քաղաքապետը երկար-բարակ պատմում էր "Սանիթեք"-ի հետ ունեցած բանակցությունների մասին վարչապետը հարցրեց արդյոք գրավոր հիմքեր կան այդ ամենին ու ստացավ բացասական պատասխան։ Վարչապետն էլ է հասկացել , որ կարող է քաղաքապետը խաբում է։Իսկ ներքևի նկարներում իդեալական Դավթաշենը հենց հիմա»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси