Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
13-ամյա աղջնակի մահվան ելքով վրաերթի համար մեղադրվողը չի ընդունում մեղադրանքը

13-ամյա աղջնակի մահվան ելքով վրաերթի համար մեղադրվողը չի ընդունում մեղադրանքը

15:42 | 13.08.2019 | Հասարակություն

Հուլիսի 18-ին Երևանյան խճուղում 13-ամյա աղջնակի մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող 51–ամյա Վարդան Եղյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Եղյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը։

Պաշտպանի պնդմամբ՝ վրաերթը տեղի է ունեցել հետիոտների համար նախատեսված անցումից դուրս, մինչդեռ տուժողի հարազատների պնդմամբ՝ երեխան անցել է հետիոտնի համար նախատեսված հատվածով և որևէ խախտում թույլ չի տվել։

Վարորդի պատմածով՝ աղջիկը մեքենայի դիմաց հայտնվել է աջ կողմից, իսկ հարազատների խոսքով՝ աղջիկը մոտեցել է ձախ կողմից։ Ռուբեն Բալոյանը նշեց, որ այս հարցերի պատասխանը կտա դեպքի կապակցությամբ նշանակված համալիր փորձաքննությունը։ Պաշտպանը նշեց, որ իր վստահորդը դեպքից հետո ոչ միայն չի լքել պատահարի վայրը, այլև ինքն է զանգահարել ոստիկանություն։

Նշենք որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Վարդան Եղյանը 800.000 դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել։ Քննիչը, որը  դատարանին միջնորդել էր երկու ամսով կալանավորել վարորդին, չի բողոքարկել դատարանի որոշումը։ Ավելի վաղ հայտնել ենք հուլիսի 18-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի էր ենթարկել13-ամյա Արփինե Գ– ին։ Վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել էր։

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242–րդ հոդվածի 2–րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси