Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Համացանցի միջոցով թմրանյութ է ձեռք բերել ու բռնվել

Համացանցի միջոցով թմրանյութ է ձեռք բերել ու բռնվել

12:56 | 13.08.2019 | Հասարակություն

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, օգոստոսի 11-ին հերթական դեպքն են բացահայտել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները: Քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ժամը 3-ի սահմաններում, Երևանի Բայրոնի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Պուշկինի փողոցի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սպիտակ բյուրեղանման զանգվածով պոլիէթիլենային փաթեթ: Ըստ երիտասարդի` հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրանյութ է, որը ձեռք է բերել համացանցի միջոցով:

Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ` թմրանյութն իրացնող անձին հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси