Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ղրղզստանում անկարգությունների ժամանակ 139 մարդ է տուժել

Ղրղզստանում անկարգությունների ժամանակ 139 մարդ է տուժել

12:38 | 13.08.2019 | Հասարակություն

Ղրղզստանում օգոստոսի 7-8-ը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բժշկական օգնության է դիմել ընդհանուր առմամբ 139 մարդ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

«Այսօրվա դրությամբ բուժօգնության դիմածների թիվը կազմում է 139 մարդ»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ղրղզաստանում անկարգությունները սկսվել էին չորեքշաբթի Չույսկու մարզի Կոյ-Տաշ գյուղում երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ձերբակալելու հատուկ գործողության ֆոնին, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ եւ անձեռնմխելիությունից զրկվել է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси