Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ուժեղ անտառային հրդեհ է առաջացել հունական Էվբեա կղզում

Ուժեղ անտառային հրդեհ է առաջացել հունական Էվբեա կղզում

10:58 | 13.08.2019 | Հասարակություն

Երեքշաբթի ուժեղ անտառային հրդեհ է առաջացել Աթենքից ոչ հեռու հունական Էվբեա կղզում, տարհանվել են Մակրիմալիս Պանագիաս Տեոտոկու վանքի եղբայրները, հայտնում է Skai-ը:

Պարբերականի տեղեկություններով՝  կրակը բռնկվել է գիշերը Էվբեայում Ագրիլիցայի խիտ սոճուտում: Տարհանվելուն պատրաստ են տեղական 3 գյուղերի բնակիչները: Հրդեհի ծուխը ընդգրկել է մեծ մակերես եւ զգացվում է Աթենքի ու Ատիկայի շատ շրջաններում, որոնք Էվբեայից տասնյակ կիլոմետրեր հեռու են:

Կրակի դեմ 45 հրշեջ մեքենաներով պայքարում են 133 հրշեջներ: Կրակի ճակատը առաջ է շարժվում Ագրիլիցա տեղանքի (Դորֆի-Մեսապիոն շրջան) անտառային գոտում եւ առայժմ բնակավայրերին չի սպառնում: Ուժգին քամիները եւ ծուխը խանգարում են հրշեջ ավիացիայի աշխատանքին:

Հունաստանում ներկայումս 40 աստիճանի շոգ է, որն ուղեկցվում է ուժգին քամիով: Երկրի տարբեր շրջաններում ամեն օր առաջանում են տասնյակ հրդեհներ: Երկուշաբթի երեկոյան հրդեհի օջախներ են առաջացել Արտայի մերձակայքում Պլատի Կոմպոտիուի անտառային շրջանում եւ Կամարիոտիս շրջանում Սամոտրակի կղզում: Այս հրդեհների մարմանը ներգրավվել են տասնյակ հրշեջներ:

Հաղորդվում է, որ առավոտյան 2 հրդեհն էլ տեղայնացված էր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси