Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նոր Գեղիում վիճաբանության ժամանակ 71-ամյա տղամարդը դիտավորությամբ վրաերթի է ենթարկել հարևանին

Նոր Գեղիում վիճաբանության ժամանակ 71-ամյա տղամարդը դիտավորությամբ վրաերթի է ենթարկել հարևանին

10:48 | 13.08.2019 | Պատահարներ

Օգոստոսի 11-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի բութ տրավմա, ուսահոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Նոր-Գեղի գյուղի 62-ամյա մի բնակիչ և հայտնել, որ իրենց բակում վրաերթի է ենթարկվել:

Մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, իր 71-ամյա հարևանը, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իրենց տան դիմաց, իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով դիտավորությամբ վրաերթի է ենթարկել իրեն՝ պատճառելով վնասվածքները:

Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси