Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԲԴԽ-ի դիմաց (ուղիղ)

Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԲԴԽ-ի դիմաց (ուղիղ)

15:27 | 12.08.2019 | Հասարակություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները այսօր՝ օգոստոսի 12-ին, բողոքի ակցիա են անցկացնում Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց։ Նրանք բարձրաձայնում են Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորների նկատմամբ ապօրինությունների մասին եւ պնդում, որ ԲԴԽ–ն անգործության է մատնված։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ ԲԴԽ–ի դիմաց։

Նշենք, որ հուլիսի 16–ին դատարանի որոշմամբ խուզարկություն է իրականացվել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, արդյունքում առգրավվել էր երեք համակարգիչ, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող կրիչներ եւ փաստաթղթեր։

Նշենք, որ հուլիսի 27–ին ԲԴԽ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունները եւ  համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси