
ВАЗ 2121 մակնիշի մեքենան Շամլուղում գլխիվայր շրջվել է. Shamshyan.com
13:23 | 12.08.2019 | Պատահարներ
Օգոստոսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։20-ի սահմաններում Լոռու մարզի Շամլուղ քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Հակոբ Թաթոյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 36 GQ 485 համարանիշի ավտոմեքենայով Շամլուղ համայնքի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում կորցրել է մեքենայի կառավարումը և գլխիվայր շրջվել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: