Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սերգեյ Կուրղինյանն առաջարկում է Հայաստանին Ռուսաստանի համար «մերոնքական» դառնալ

Սերգեյ Կուրղինյանն առաջարկում է Հայաստանին Ռուսաստանի համար «մերոնքական» դառնալ

13:01 | 28.05.2013 | Քաղաքականություն

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունները պետք է կառուցվեն երկու տրամաբանություններից մեկն ու մեկի վրա. Կամ վստահություն կամ փոխադարձ շահեր: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, Երեւանում, հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը՝ հանդես գալով Հայաստանի քաղաքագետների միությունում: «Հենց որ դուք միացնում եք փոխադարձ շահերի տրամաբանությունը, մոռացեք վստահության մասին: Կապիտալիզմը հենց դրանով էլ սարսափելի է: Ձեզ հետաքրքրում է միայն ռուսներից ավելի շատ ստանալը, դուք խոսում եք գազի մասին: Բայց Ռուսաստանին հետաքրքրում է նույնը, ուստի նա զենք է վաճառում Ադրբեջանին: Փոխադարձ շահերի տրամաբանությունը վստահության տրամաբանությամբ փոխելու համար պետք է վերադառնալ նրան, ինչը վստահություն է առաջացնում: Հայաստանը Ռուսաստանի հետ գազից ու զենքից խոսելուց բացի այլ խոսալու թեմաներ էլ ուներ, բայց այդ ժամանակներն անցել են: Եթե այդ խոսակցությունը վերականգնվի, այդ ժամանակ Հայաստանը Ռուսաստանի համար «մերոնքական» կդառնա եւ անբնական կհամարվի այլ կողմի զենքի վաճառքը»,-հայտարարել է Կուրղինյանը:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին աջակցելուն,մենք բոլորս տեղեկացված մարդիկ ենք, ուստի պետք չի ասել, որ ռուսների լուման չկա: Ավելին չեմ ասի: Ինձ լսողը լսեց»,-հայտարարել է նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси