Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մենք վերջապես կազատվենք արտերկրի կախվածությունից. Մարալիկում բամբակամանվածքային գործարան է բացվել

Մենք վերջապես կազատվենք արտերկրի կախվածությունից. Մարալիկում բամբակամանվածքային գործարան է բացվել

15:01 | 10.08.2019 | Քաղաքականություն

Մարալիկում բամբակամանվածքային գործարանի արտադրանքը մատակարարելու է «Տավուշ ձեռնոց» ընկերությանը: Այս մասին այսօր` օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գործարանի համասեփականատեր Գեւորգ Գասպարյանը: Նշենք, որ գործարանի համասեփականատեր է նաեւ շվեյցարահայ հայտնի գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի սեփականատեր Վարդան Սըրմաքեշը:

«Գործարանի խնդիրը թելի արտադրության նախնական փուլն է, ամբողջ տեքստիլի հիմքն է համարվում թելը: Եթե հիմա գործարանն ամբողջ հունով աշխատի, ինքն իր շուրջը կհամախմբի ավելի փոքր գործարանների, որոնք կսկսեն աշխատել եւ հսկայական թվով աշխատատեղ կապահովվի, ինքը կլաստերի պես իր շուրջը կհամախմբի ամբողջ տեքստիլը: Այսօր մեր հիմնական թիրախային գնորդը «Տավուշ ձեռնոցն» է, որը հումքը արդեն երկար տարիներ ներմուծում է արտերկրից: Մենք վերջապես կազատվենք արտերկրի կախվածությունից: Արտադրանքի մեծությունը հասնում է ամբողջ Սովետական միությունում արտադրվածի չափին, այսինքն` տեխնոլոգիաներ են փոխվել, նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ ավելի արագացված ու հեշտ լինի արտադրանքի ստացումը»,- ասաց նա:

Համասեփականատերը նշեց, որ գործարանում միջին աշխատավարձը 297 հազար դրամ է լինելու, սակայն մասնագետի խնդիր կա, փորձում են նաեւ երիտասարդ մասնագետներ ներգրավվել:

Գեւորգ Գասպարյանը նշեց, որ իրենք Կառավարությունից ունեն 13 մլն դրամի արտոնություն, նախատեսվում է նաեւ ընդարձակելգործարանի տարածքը եւ բամբակյա նոր ատադրանք արտադրել:

Գործարանն այս պահին ունի մոտ 150 հոգի աշխատող:

Նշենք, որ գործարանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, գործարար Սամվել Ալեքսանյանը:

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси